Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե  Գեւորգյանը եւ լուսանկար հրապարակել նիստից:

Քիչ անց Մանե  Գեւորգյանը ևս մեկ գրարում կատարեց, որում նա մեջբերեց Փաշինյանի խոսքերը.

«Ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետեւողական մեր պետական եւ ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից եւ մենք նաեւ այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան:

Քիչ առաջ ավարտվեց Անվտանգության խորհրդի նիստը: