Երուսաղեմում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկաններին

 

Արեւելյան Երուսաղեմում անհայտ անձը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկանության մի խումբ սպաների, հայտնեց Իսրայելի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը:

Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմի Շեյխ Ջարրահ շրջան մտնող ճանապարհի  վրա։ «Ոստիկանության աշխատակիցները վիրավորվել են: Ահաբեկիչը վնասազերծվել է տեղում», — ասաց Ռոզենֆելդը:

Ավելի ուշ նա պարզաբանեց, որ վրաերթի ժամանակ անվտանգության վեց աշխատակից վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են միջին ծանրության վիճակում, մնացածներն էլ ունեն թեթեւ վնասվածքներ:

Աղբյուրը ՝ ՌԻԱ Նովոստի