Ադրբեջանը որոշե՞լ է համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական — նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ:Այս մասին հայտնում է Դաշինքի մամուլի ծառայությունը:
Իր հերթին, Haqqin.az պորտալը նշել է, որ բանակցություններն անցկացվել են Բրյուսելում ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում:
Հաջիևը և Ջանան քննարկել են երկկողմ համագործակցության հաստատման հարցեր:

