Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է Տավուշի գյուղերը Ադրբեջանին փոխանցելու պայմանագիրը

«Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-  կառավարության նիստում հայտարարեց կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ խոսքը գնում է նոր փաստաթղթի մասին, որով Փաշինյանը  Տավուշից թշնամուն է փոխանցվելու 7 գյուղ, իրականացվելու է սահանների դեմարկացիա:

Նա հայտարարեց, որ ինքը ստորագրելիք փաստաթուղթը չի  հրապարակի, որովհետև կոռեկտ  չի աշխատանքային թուղթ հրապարակելը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ նշելով, որ Նիկոլը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջները՝  երեք պայմանով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև  ընտրությունների ավարտը: