ՀԱՊԿ-ն արձագանքեց Փաշինյանի քննադատությանը կազմակերպության հասցեին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ժամին հնչած հայտարարությունները կազմակերպության գործողությունների վերաբերյալ, հայտնել է РИА Новости-ին ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է նա:
Զայնետդինովը նաև հիշեցրել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանների տվյալ հատվածում իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա: