Էրդողանը հայտնել է, որ առաջիկայում Շուշայում կբացվի Թուրքիայի հյուպատոսություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, չորեքշաբթի, հունիսի 16-ին, ելույթ ունեցավ Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստում, որտեղ հայտնել է, որ մոտ ժամանակներս Շուշիում կբացվի Թուրքիայի հյուպատոսություն:
Նա նաև հույս հայտնեց, որ այս տարի Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշին հաջորդ տարի կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ղեկավարն այցելել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված Շուշի, որտեղ ստորագրել էր «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը»:
