Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատության մեջ է

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Նա ձերբակալվել էր մի ձայնագրության հիմքով, որտեղ հորդորում է, պահանջում է գործընկերներին մասնակցել քվեարկությանը՝ ավելացնելով, որ ստուգելու է նրանց մասնակցությունը։ Պաշտպանները պնդում են, որ Չարչյանի խոսքում որևէ հանցակազմ չկա։

Աղբյուր` Panorama.am