Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում. Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց ԱԺ ընտրություններում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

“Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին”, — մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետը քվեարկությունից հետո։