Այս զառանցանքը պատվիրող և գեներացնող տերերը պարտվում են Սերժ Սարգսյանին և ուրիշ ոչմեկին. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կրկին հրապարակ են մտնում «նիկոլին Սերժնա բերել» տխմարագույն զառանցանքի տարածողները, 2018-ին դմփ-դմփ-հու անողները:

Դա գրում են այն դեպքում, երբ արդեն տեսնում են, որ Սերժ Սարգսյանը և իր թիմը վերադառնում են, դրանից մեծ վախ իրենք չունեն, դա բնազդային վախ է և հիմա պետք է մի հատ էլ Սերժ մերժել, քանի որ այս զառանցանքը պատվիրող և գեներացնող տերերը պարտվում են Սերժ Սարգսյանին, այո հենց իրեն և ուրիշ ոչմեկի:

Սուտը ըստ Գեբելսի ինչքան մեծ և անհավնական է այնքան կարող է ավելի շատ հավատալու դառնալ եթե այն լավ տարածվում է` հիշենք կազինոների մասին ստերը,որը կրկին նույն սցենարիստներինն էր:

Մի խոսքով ասեմ, չի ստացվելու: Սաղդ գնալու եք պատմության աղբամանը:»