Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղ գյուղի բնակիչներին հավաքել խոտը

Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր  վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։

«Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում  մտնել տարածք։  Ներսես Շադունցը  Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի  և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով  և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն  մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- նշված է Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Աղբյուր` Panorama.am