Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի- Sputnik. Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», — ասաց Ասատրյանը:»