Ավելորդ ինտելեկտուալիզմը խանգարում է ընդդիմությանը իր թեզերը հասանելի դարձնել լայն հասարակությանը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ավելորդ ինտելեկտուալիզմը խանգարում է ընդդիմությանը իր թեզերը հասանելի դարձնել լայն հասարակությանը:
Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ մեր հասարակության մեծ մասը կամ վերնագիր է կարդում կամ տեսանյութերով է կարծիք կազմում այս կամ այն քաղաքական մտքի և թեզի մասին:
Երկար գրված նույնիսկ աստվածային ճշմարտությունը անտեսվելու է շարքային սպառողի կողմից: Կարճ և կոնկրետ թեզերը պետք է դարձնենք մեր քարոզչական հիմնական զենքը:»
