Վրացական չորս հեռուստաընկերություններ՝ ի նշան բողոքի ԶԼՄ-ների վրա ճնշման դեմ, մեկ օրով դադարեցրեցին հեռարձակումը

Վրացական չորս հեռուստաընկերություններ մեկ օրով դադարեցրել են հեռարձակումը ՝ ի նշան բողոքի ԶԼՄ-ների աշխատակիցների վրա ճնշման դեմ, որոնցից 53-ը հոսպիտալացվել են հուլիսի 5-ին Թբիլիսիի ԼԳԲՏ համայնքի հակառակորդների հարձակման արդյունքում:

Ինչպես հուլիսի 14-ին հայտնեց «Sputnik Georgia»-ն, վրացական մի շարք լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչներ պատրաստվում են լայնամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում`Ռուսթավելի պողոտայում, շաբաթ օրը` հուլիսի 17-ին:

TV Pirveli-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վատո Ցերեթելին հայտարարեց, որ շաբաթ օրվա ակցիան մասշտաբով կգերազանցի բոլոր նախորդներին:

Հաղորդվում է նաև, որ այսօր ընդդիմադիր չորս հեռուստաընկերություններ՝ «Մտավարի», «Պիրվելի», «Ֆորմուլա» և «Կավկասիա» (Mtavari, Pirveli, Formula և Kavkasia), դադարեցրեցին հեռարձակումը 24 ժամվա ընթացքում: Ցերեթելիի խոսքով՝ սա լուռ, բայց միեւնույն ժամանակ բարձրաձայն բողոք է:

«Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ չորս հեռարձակող դադարեցրեցին հեռարձակումը միասին: Երեկ մարզերում հեռարձակումը դադարեցվել էր: Մենք փորձում ենք մեր լուռ բողոքը ավելի բարձր լսելի դարձնել իշխանությունների կողմից», — ասաց Ցերեթելին: