Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանը:

«Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան:

Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:

Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան:

Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:

Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է  «Մարտական ծառայության մեդալով», որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ:

Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի  «Եռաբլուր» զիվորական պանթեոնում:

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուր` Panorama.am