Հայտնաբերվել է չորս զինծառայողի մարմին

Auroranews.am-ը գրում է.

«ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս  զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:»