Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am-ը գրում է.

«Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Բարդա շրջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնը:

3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են «Բարդա» սեյսմիկ կայանից 10 կիլոմետր հյուսիս-արևելք ՝ Բաքվի ժամանակով 20:56-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 31 կիլոմետր խորության վրա, մակերևույթի վրա երկրակեղևի ոչ մի թրթռում չի զգացվել:»