Երրորդ փորձը հաջող է. Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ — ArmLur.am
Ազգային ժողովում ավարտվել է երրորդ անգամ փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էր: ArmLur.am-ին հաջողվեց տեղեկություններ իմանալ փակ գաղտնի քվեարկությունից:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով Իշխան Սաղաթելյանն այս անգամ ընտրվել է ԱԺ փոխնախագահ: Մասնավորապես նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավերէ եղել: Մասնկացել է 103 պատգամավոր:
Նշենք, որ ընտրության արդյունքները կհրապարակվեն ժամը 11:00-ին
