Нет человека — нет проблемы, իսկ մեր դեպքում՝ չկա Արցախ — չկա խնդիր. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Нет человека — нет проблемы, իսկ մեր դեպքում՝ չկա Արցախ — չկա խնդիր
Այսօր մի տեղ կարդացի Հայրիկյանի խոսքերն այն մասին, որ եթե Արցախը միջազգային հարց դարձած չլիներ, ռուս-թուրքական դաշինքը մեր հարցերը վաղուց լուծած կլիներ: ՛՛Ռուս-թուրքական դաշինք՛՛ գաղափարի շուրջ կարելի է վիճել, բայց սա այն եզակի դեպքերից է, երբ ես ինչ-որ տեղ համաձան եմ այս մարդու հետ:
Մնում է, որ պարոն Հայրիկյանը լինի հետևողական և իր միտքը շարունակի ճիշտ ուղղությամբ:
Կամ էլ ես իր փոխարեն կլինեմ հետևողական և կասեմ հետևյալը՝ Արցախը միջազգային հարց է դարձել առավելապես /արդարության համր ասեմ, որ առավելապես, բայց ոչ միայն/ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ վարվող արտաքին քաղաքականության շնորհիվ:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները դուրս եկան որակապես ավելի բարձր մակարդակի վրա, Արցախի հարցը իրապես դարձավ միջազգային հարց և 2008-2018 թվականների ընթացքում բանակցությունները տարվել են այնպես, որ Ադրբեջանը փաստացի այլընտրանք չուներ բացի որոշակի պայմաններով /հօգուտ հայկական երկու պետությունների/ Արցախի կարգավիճակը ճանաչելուց:
Իսկ 2018 թվականի իշխանազավթումից հետո Արցախի հիմնախնդիրը օրվա իշխանության թեթև ձեռքով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հարցից սակարկվեց և դարձավ տարածքային վեճ, որը նույն իշխանության դավադիր կեցվածքի շնորհիվ Ալիևը հնարավորություն ստացավ լուծել ռազմական ճանապարհով:
Արդյունքում՝ Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, 5000+ մարած լույսի ճրագներ, կորսված արժանապատվություն, հացահատիկի խնդիր, էլէկտրաէներգիայի խնդիր, ջրի խնդիր և մոտեցող տնտեսական խորը ճգնաժամ:
Իշխանության դվադիր կեցվածքը երիցս դրսևորվեց նաև օգոստոսի 6-ին, երբ ԱԺ-ում իշխող մեծամասնության կողմից տապալվեց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի կողմից ներկայացված Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:
Ավելին, վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ շուտով Արցախից մնցած տարածքների վերաբերյալ կարող ենք սպասոլ նոր ցավոտ զիջումների:
Իսկ հանրությանը զբաղեցնում են Շվարցնեգերի Երասխ գալու, Թուրքիայում հրդեհների-ջրհեղեղների մասշտաբների և այլ բացարձակ անհեթեթ և անկարևոր իրադարձությունների մասին լուրերով…»

