Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են պահպանել Իդլիբում ստատուս քվոն

FILE PHOTO: Russian President Vladimir Putin and Turkish President Tayyip Erdogan arrive for a news conference following their talks in Moscow, Russia March 5, 2020. Pavel Golovkin/Pool via REUTERS//File Photo

Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին «Middle East Eye»-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։

Կայքը նաև նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է:

Նշվել է, որ Էրդողանի հետ Սոչի են այցելել նրա մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանն ու Պուտինը մոտ 2.5 ժամ բանակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածքաշրջանային խնդիրներ:

Աղբյուր` Haber 7