Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջեւանում, հոկտեմբերի 5-8-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին:

«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում կանցկացվի «Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը: Դրանց նպատակն է զարգացնել համագործակցությունն ու փոխազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջեւ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ Ադրբեջանին ՊՆ-ն դեռեւս չի ներկայացել տվյալ զորավարժությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ: Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում: