Նիկոլին դեմ են տվել պատին. արտաքին ուժերը սկսել են ուզել իրենց «փայը». Վահան Բաբայան /տեսանյութ/

«Փաստինֆո»-ի եթերում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը

Շատ հարցերում կապիտուլիացիան իշխանությունը չունի տրամաբանություն. բոլոր արտաքին լուրջ ուժային կենտրոններին ամեն ինչ խոստանալով այս պահին աննախադեպ իրավիճակ է ստեղծել, եւ բոլոր այդ ուժային կենտրոններն իրենց «փայն» ուզում են։ Ընդ որում՝ ուզում են միաժամանակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։