Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի բանակցությունները

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին հայտնել է Կրեմլի կայքէջը։

Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա քայլերը՝ կայունության ամրապնդման և տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման համար», — ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կքննարկվեն եվրասիական տարածքում երկկողմ հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն մարմիններում փոխգործակցության արդիական հարցեր: