Բյուրականի աստղադիտարանի երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների
News.am-գրում է.
«Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների։
Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարի 2021թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։»
