Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia -ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը
Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:»
