Թուրքիայում պայթյուն է եղել քիմիական գործարանում

Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, իսկ 6 հոգի էլ՝ վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են։

Բուրսայի նահանգապետի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ գործարանում պայթյունն առաջացել է արտաքին ազդեցություն կրած քիմիական միացություններից։

Աղբյուր`    Ermenihaber.am