Ալբերտն իր կյանքը դրեց մեր ազգի խաղաղության և հայոց պետականության պաշտպանության համար. Արսեն Նիկողոսյան

 

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 շենքի բակում բացվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ալբերտ Վլասյանի հիշատակին նվիրված հուշահամալիրը:
Ալբերտն իր կյանքը դրեց մեր ազգի խաղաղության և հայոց պետականության պաշտպանության համար: Այսօր նա կդառնար 20 տարեկան:
Աստված հոգիդ լուսավորի, հերոս: Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում:»