ԱՄՆ-ն դրդում է Ադրբեջանին ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգներն դրդում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնել է այս առաջարկին: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց [Ադրբեջանի իշխանություններին] դրան [կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը]»,- նշել է պետության ղեկավարի խորհրդականը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է զինադադարի, եթե Երևանը հայտարարի, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին: