Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանից հերթական տարծքներ զիճելու և դրանք քողարկելու համար, կեղծ մեղադրանք է առաջադրվել, ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանին: Հասկանում եք չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում:

Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում, և ամբողջ իր կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն:

Մեղադրանք առաջադրողների ետևում կանգնածներն էլ այն «մարդիկ»-էն որոնք Հայ ժողովրդից գողացան Անկախությունն ու Հայոց պետականությունը. թուրքին հանձնեցին Արցախի 75%-ը, կոտորեցին մի ամբողջ սերունդ, թուրքին զիճեցին Հայաստանի տարածքներից, պառակտեցին  հայ հասարակությունը ու տարան նվաստման:

Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամիդ, և ուրի՛շ…, երբ դավում է «բարեկամդ»….»