Սերժ Սարգսյանը ձեր տերերին է հաղթել սա լավ հիշեք ու ականջներիդ օղ արեք. Միքայել Գրիգորյան

Ընկերների միություն ՀԿ-ի նախագահ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լավ օրինակ մի սենց հարց ա ինձ հետաքրքրում, ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը կանչվում է հարցաքննության որպես մեղադրյալ ու կանչվում է հենց այս անհասկանալի և դժվարագույն երկրի համար փուլում:

Ձեզ արդյոք չի հետաքրքրում ինչու՞ հենց այս պահին:

Սա նմանվում է օրեր առաջ տեղի ունեցած ԱԺ նիստին, երբ Սյունիքում ինտենսիվ մարտեր էին ընթանում, երբ մեր տղերքին գերեվարում էին, ազգակործան խմբակցության դեկորացիաները քննարկում էին հարկային օրենսգրքի փոփոխություն:

Պատկերը գրեթե նույնն է, տվյալ իրավիճակում երկրորդական, բայց հնչեղություն ունեցող հարցերը բերվում են առաջին պլան:

Հասարակությանը շեղելու այս մեթոդը կապիտուլյանտի ոչ այդքան հարուստ զինանոցում կարևոր տեղ ունի:

Այս պահին իրավիճակը հետեվյալն է.

ներքին թուրքերը փորձ են անում ամեն գնով հասարակությանը շեղել իրականությունից, իսկ Արցախի հերոսներին հնարավոր բոլոր մեթոդներով չեզոքացնել կամ խանգարել, որպեսզի կարողանան հանգիստ կատարեն իրենց թուրք տերերի պատվերը և հավուր պատշաճի վարձատրվեն:

Ձեր փորձերը զուր են, դուք ձեր դավաճանական պլանը չեք կատարելու:

Սերժ Սարգսյանը ձեր տերերին է հաղթել սա լավ հիշեք ու ականջներիդ օղ արեք:

Եվ ամենակարևորը, թող ֆիքսեն այս շինծու գործի «կարման» ԲՈԼՈՐ մասնակիցները.

դուք չեք պլստալու, ոչ մի «կռուտիտ» չի անցնելու, դավաճանի ջրաղացին ջուր լցնելը նույն դավաճանությունն է, գոնե իմ համար այդպես է:

Կապիտուլյանտն արդեն խիստ կանխատեսելի հոգևարքի մեջ է և անում է սխալը սխալի հետևից, և այդ սխալների համար պատասխան հետո պետք է տանք բոլորս:

Տրամաբանության մեջ մնացեք:»