Նոր որոշում. պարեկային ծառայողներին զենքը կտրամադրվի առանց ստուգարք անցկացնելու

News.am-ը գրում է.

«Կառավարությունն իր այսօրվ՝ նոյեմբերի 25-ի նիստում փոփոխություններ կատարեց ենթաօրենսդրական ակտերից մեկում, որի արդյունքում պարեկային ծառայողներին զենք պետք է տրամադրվի առանց ստուգարքի անցկացման:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը խթանելու տրամաբանությամբ:»