Վայք խոշորացված համայնքի ՔՊ թեկնածուն գույքի գաղտնի հափշտակման հոդվածով 2 անգամ դատապարտված է եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում վաղուց արդեն որդեգրել է հակառակորդների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործելաոճը: Բայց իշխանությունների ֆանտազիան դրանով չի սահմանափակվում: Հիմա արդեն, չվստահելով անգամ յուրայիններին, փորձում են իրենց կադրային նախապատվություններում ընտրել այնպիսիններին, որոնք այն աստիճան խոցելի կլինեն, որ մտքներով էլ չանցնի «թռնել» իրենց վրայից:

Օրինակ՝ Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվելիք ընտրություններին «Քաղպայմանագիրն» առաջադրել է բավականին հետաքրքիր մի թեկնածուի, որի կենսագրությունը հարուստ է որոշ «քաջագործություններով»: Խոսքը Մխիթար Մաթևոսյանի մասին է, որը համայնքում հայտնի է որպես ալ յումինի «ֆանատ», ընդ որում, առնվազն երկու անգամ իր այդ «ֆանատիզմի» արդյունքում հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2002 թ. ապրիլի 29-ին Վայքի առաջին ատյանի դատարանը «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով դատապարտել է Մխիթար Կոլ յայի Մաթևոսյանին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատապարտվածը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ այդ պահին գործել է համաներման որոշումը: