ՀՌՕ երիտասարդ թռիչքային անձնակազմը գիշերային թռիչքներ է սկսել Հայաստանի լեռներում

News.am-ը գրում է.

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Էրեբունու ավիաբազայի երիտասարդ թռիչքային անձնակազմի զինծառայողները սկսել են թռիչքներն օրվա մութ ժամին:

Դեսանտատրանսպորտային «Մի-8ՄՏՎ-5»-ի եւ հետախուզական-հարվածային «Կա-52»-ի անձնակազմերը կմշակեն թռիչքի հմտությունները` անջատված լուսային սարքերով եւ արտաքին նույնականացման ազդանշաններով, կյուրացնեն թռիչքն ու վայրէջքը լեռների սահմանափակ հարթակներում, թռիչքները եղանակային անբարենպաստ պայմաններում` առաջնորդվելով սարքերով:

Ներածական դասընթացի ընթացքում զինծառայողները մշակել են օդաչուական տարբեր տարրեր: Թեստերն ու հավաստագրումն անցնելուց հետո անձնակազմերին թույլատրվել է անկախ թռիչքներ իրականացն:

Ինժեներական եւ տեխնիկական անձնակազմի մասնագետները կանոնավոր ստուգումներ եւ տեխնիկայի նախապատրաստում են իրականացրել թռիչքների համար, ինչպես նաեւ կատարել են ՀՌՕ բազայի բոլոր ավիացիոն սարքավորումների ընթացիկ սեզոնային սպասարկումը:»