Պաշտոնական. Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում ընտրողների ռեկորդային մասնակցության պարագայում

News.am-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ապարան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել:

Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել քվեարկողների ռեկորդային բարձր՝  64,7%-ի մասնակցության պարագայում: ԿԸՀ-ի տվյալներով, բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում  ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69% -ը (7421)»: Միայ մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխանաբար ստացել է ձայների 33,31% (3705):»