ՔՊ-ն մանիպուլացնում է. մի շարք համայնքներում 50+ չի հավաքել. տեսանյութ

Armlur.am-ը գրում է.

«Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո` ՔՊ-ն, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ձեռամբ, երեկ ուշ գիշերը տեղեկություն տարածեց, թե իշխող ուժը հաղթել է 24 համայնքում։ Ըստ Ալեքսանյանի դրանք են ` Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին, Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքները։

Իրականությունը սակայն այլ է, ՔՊ-ն մի քանի համայնքներում ոչ թե հաղթել, այլ պարզապես ի համեմատություն մյուս ուժերի, ավելի շատ քվե է ստացել։ Այսինքն` ձայների քանակը 50+ չէ, որ կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել։ Նոյեմբերյանում, Վայքում, Վարդենիսում, Սևանում, Ամասիայում ու Արաքսում, օրինակ, իշխանությունը սոսկ թվով շատ ձայներ է տարել, բայց ոչ հաղթել։»