ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ բողոքող 5 վարորդ է բերման ենթարկվել ոստիկանություն
News.am-ը գրում է.
«Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,– նշեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:»
