Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին միացավ նաեւ «Հանուն նոր Միության» շարժումը

Iravunk.com-ը գրում է.

«Ազատագրական շարժման» նախաձեռնած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին միացել են «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալի Սաղիյանը, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան (Մեսրոպյան), ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը վերկուսակցական է եւ ստորագրահավաքն իրականացվում է հանրային վայրերում, մարզերում, Արցախում եւ Սփյուռքում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 25-ից: Ստորագրահավաքին հնարավոր է միանալ նաեւ էլեկտրոնային եղանակով` https://form.jotform.com/220514077543047
Կարող եք միանալ ստորագրահավաքին նաեւ առցանց՝ արեւմտահայերենով եւ այլ լեզուներով.
արեւմտահայերեն տեքստը՝
ռուսերեն տեքստը (русский)՝
անգլերեն տեքստը (english)՝
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ