Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կժամանի Բաքու

Բաքու կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում:

Նախարարը նշել է, որ ժամանել է Բաքու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով: