Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
News.am-ը հայտնում է.
«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։»
