Կիեւը հայտարարել է, որ չի պահպանի ռուս ռազմագերիների նկատմամբ Ժնեւի կոնվենցիան․ ՌԴ ՊՆ
News.am-ը գրում է.
«Արեւմտյան երկրները տեղյակ են Կիեւի կողմից ռուս ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին։ Բացի այդ, Արեւմուտքը փորձում է օգնել Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է RT-ը։
«Այդ մասին վկայում է այն, որ Կիեւի ռեժիմն այս տարվա ապրիլի 1-ին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը, որ մտադիր չէ կատարել Ժնեւի կոնվենցիան ռուս ռազմագերիների նկատմամբ»,- ասել է Միզինցեւը։
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները կոչ են անում արեւմտյան երկրներին խրախուսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հրաժարվել ռուս ռազմագերիների նկատմամբ հասանելիություն տրամադրելու փորձերից։»
