Ադրբեջանա-թուրքական ուժերը օգտագործում են հրկիզող հրթիռներ Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառներում

Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Հասանելի վայրերում ԱՀ ԱԻՊԾ հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։

Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։