Ապարանից մեկնարկեց ընդդիմության երրորդ երթը. @ArmeniaSputnik
Ապարանից մեկնարկեց ընդդիմության երրորդ երթը
Այժմ երթի մասնակիցները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, պատրաստվում են ծաղկեպսակ դնել զորավար Դրաստամատ Կանյանի (Դրո) շիրիմին, այնտեղ ստանալ հայ քահանաների օրհնությունը, ապա շարունակել իրենց ճանապարհը դեպի Երևան։
Քայլերթը մեկնարկեց հենց Դրաստամատ Կանյանի գերեզմանի մոտից։
Խաչատրյանը նշեց, որ այնտեղից քայլերթը մեկնարկելը խորհրդանշում է, որ իրենք տեր են Դրոյի, Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի թողած ժառանգությանը։ Նա հավելեց պետք է թույլ չտան, որ դրսի թշնամիներն ու նրանց ներսի համախոհները երկիրը դեպի կործանում տանեն։
