Արցախում բացվել է երիտասարդական վերլուծական կենտրոն

Երեկ ԱՀ ԱԺ դահլիճում տեղի է ունեցել Երիտասարդ վերլուծական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը,որին մասնակցում էին Արցախի տարբեր համալսարանների և մասնագիտությունների տեր երիտասարդներ։Հրավիրված էին նաև համալսարանների ուսխորհուրդների ղեկավարները և պրոռեկտորները,ԱԺ պատգամավորներ։Երիտասարդ վերլուծական կենտրոնի երիտասարդները հնարավորություն կունենան ճանաչողական հանդիպումբեր ունենալ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ,հանդես գալ տարբեր օրինագծերի մեջ փոփոխություններ կատարելու նախագծերով,հասարակական կյանքում տեղի ունեցող խնդիրների վերլուծում և բարձրաձայնում,իրավիճակին տեղում ծանոթանալու համար այցելություններ ԼՂՀ և ՀՀ շրջաններ,համագործակցություն ՀՀ և ՌԴ վերլուծական կենտրոնների հետ։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել «Արարատ» Հայ-Ռուսական Տարածաշրջանային կենտրոնի Ստեփանակերտի ներկայացուցչության ղեկավար Արշակ Աբրահամյանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է.

«Նախ ուզում եմ ողջունել բոլոր ներկաներին։Այսօր մեկ հարկի տակ հավաքվել են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ`նպատակ ունենալով սեփական գաղափարներով մասնակիցը դառնալու և զարգացնելու նորաստեղծ վերլուծական կենտրոնի աշխատանքներին։Երիտասարդության ներգրավվածությունը նման նախագծերին անչափ կարևոր է,քանզի յուրաքանչյուր պետության շարժիչ ուժը հենց երիտասարդությունն է։Ներկա իրավիճակում,երբ Արցախի երիտասարդները մտահոգ են վաղվա օրվա և ապագայի մեղմ ասած անորոշ և մշուշոտ լինելու հանգամանքով`հատկանշական է այն,որ Արցախի երիտասարդության մոտ կա հստակ գիտակցում և կամք մնալու հայրենի հողում և պայքարելու հանուն պետականության։Ողջունելի է նման ֆորմատով աշխատանքների մեկնարկը,քանի որ հենց երիտասարդությունը հնարավորություն կունենա բարձրաձայնելու իր մտահոգությունների մասին։Ցանկանում եմ հաջողություն,աշխատանքային երկար և արդյունավետ ճանապարհ մաղթել նորաստեղծ վերլուծական կենտրոնին և տեղեկացնել,որ Արարաը Հայ ռուսական տարածաշրջանային կենտրոնը պատրաստ է համագործակցության և իր ողջ ռեսուրսներով աջակցելու է կառույցի գործունեությանը:»