Գյումրու ճանապարհին կատարվածը ցույց է տալիս իշխանությունների խղճուկ վիճակը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Գյումրու ճանապարհին կատարվածը ցույց է տալիս իշխանությունների խղճուկ վիճակը
Մի քանի մարդու մանիպուլացնելով հանել են ճանապարհի վրա իբր ընդդիմությանը մեղադրում են թշնամու դրոշները վառելու պատճառով իրենց հարազատ գերիների վերադարձին խոչընդոտելու մեջ:
Այդ կրկեսը որևէ էական ազդեցություն իհարկե չունեցավ շարժման երթը դեպի Գյումրի իրականացվեց, բայց արձանագրեց, որ ռեժիմը մնացել է նման մարդկանց և սադրիչների հույսին:»
