Հիշելը ձեր օգտին է. հրապարակախոս՝ Եվրոպայում ահաբեկչությունների մասին

Վիեննայում մի քանի ահաբեկչական կրակոց է հնչել՝ բոլորը ձայն ձայնի տված դատապարտում են: Իսկ Արցախում ու Հայաստանի սահմաններին որոտացած պայթյունները հաշվե՞լ եք, զոհերի թիվը հաշվե՞լ եք, ավերակի վերածված քաղաքների ու գյուղերի թիվը հաշվե՞լ եք, քիմիական զենքից հրկիզված անտառների թիվը հաշվե՞լ եք:
Ո՜չ, իհա՛րկե ոչ:
Ձեր անհոգության պատասխանն եք ստանում, արդար է:
Չեմ չարախնդում, ազգովին ասում ենք՝ խելքի եկեք, հերիք է մոռանաք, թե որտեղից եք սերում, ինչ արյուն եք կրում: Վերջապես մա՛րդ եղեք:
Հրաչուհի Փալանդուզյան
3.11.2020
Լուսանկարը `Դարիա Բուրավչիկովա/AiF