Սյունիքը կարող է փրկվել ՌԴ ռազմական ներկայությամբ և ռուսական զենքի ռազմական գործարան հիմնելու ճանապարհով. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Սյունիքը կարող է փրկվել ՌԴ ռազմական ներկայությամբ և ռուսական զենքի ռազմական գործարան հիմնելու ճանապարհով
Սյունիքը վտանգված է և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ:Կապիտուլյացիոն ռեժիմը անիրատեսական կամ ավելի ճիշտ քաջնազարական տարբերակներ են առաջարկում ժողովրդին և Սյունիքի ճակատագուրը թողնված է բախտի քմահաճույքին :
Ո՞րն է այսօրվա պրագմատիկ լուծումներից մեկը:
ՌԴ ղեկավարության հետ բանակցելով որոշում է կայացվում նոր ռազմական արտադրություն հիմնել Սյունիքի սրտում ,որն իր մասշտաբներով կլինի միակը Հայաստանում:Այդ գործարանը կլուծի երկու խնդիր անվտանգություն և աշխատանք:ՌԴ երբեք թույլ չի տա որևէ ոտնձգություն նման ռազմական օբյեկտի մոտակայքերում իսկ բնակչությունը կապահովվի աշխատանքով:»
