Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում
Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով` Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում տղաներից 7-ն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։
Ծրագրի շնորհիվ Զինվորի տան տղաներից գրեթե 30-ն արդեն աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում:

