Հայաստանն ու Ֆրանսիան մեծ շուքով կնշեն մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100 ամյակը

Մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:

Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ:

ԿԳՄՍ նախարարությունում հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել են, որ աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

@ArmeniaSputnik