Թուրքիայի արտգործնախարարի հետ միասին Բաքվում գտնվում է բարձրաստիճան ռազմական պատվիրակություն
Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը և ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն այս պահին պաշտոնական այցով Բաքվում են: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՊՆ Զաքիր Հասանովին:
Ինչպես նշում է Razm.info ռազմավերլուծական կայքը իր Telegram-ալիքի հաղորդագրության մեջ, թուրք նախարարների հետ, ինչպես երևում է հանդիպման նկարում, Բաքվում են նաև Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ՊՆ փոխնախարարի տեղակալ գեներալ Գյոքսել Քահյան:
Գեներալ Քահյայի մասին Razm.info գրել է դեռ սեպտեմբերի 30-ին: Նա, ըստ կիպրական աղբյուրի, համակարգում էր Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների կիրառումը: Մինչ այդ նա համակարգել է նույն ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում: