Արևմուտքը ՈՉ է ասել արցախցուն, իսկ ռուսը օգնության ձեռք է մեկնել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր Ֆբ էջում գրում է.

«Արցախը կատարեց իր ճիշտ ընտրությունը

Միանշանակ, անկախ կապիտուլյանտ խմբակի վերջին արևմտյան զեղումներից, արցախցին ԱՅՈ ասեց Ռուսաստանին, ԱՅՈ ասեց Պուտինին, բայց միաժամանակ շեշտվեց, որ այդ ԱՅՈ-ն այլ երկրների դեմ չի, այլ սեփական անվտանգությունը պահելու և կրկին չցեղասպանվելու հարցն է:

Արցախը պետք է լինի Ռուսաստանի հետ և ռուս խաղաղապահն է արցախցու անվտանգության երաշխավորը,դա այսօր տեսավ ողջ աշխարհը: Արևմուտքը ՈՉ է ասել արցախցուն, իսկ ռուսը օգնության ձեռք է մեկնել: Եվ դա տեսնում է ժողովուրդը:

Ով ձեռքերը լվաց Արցախից լվաց, իսկ ռուսը այն պահեց փաստորեն:»