Արևմուտքը պայքարում է կեղծ ժողովրդավարության համար, իսկ մենք հանուն պատմական արդարության. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մենք չգնահատեցինք Խորհրդային Հայաստանի և հայ ժողովրդի ձեռքբերումները, դրա պատճառով էլ հայտնվեցինք այս վիճակում: ԽՍՀՄ փլուզումից հետո, տնտեսության բոլոր արդյունաբերական գիգանտները վարի տվեցի՛նք, կրթությունը վարի տվեցի՛նք, մարդկային հարաբերությունները վարի տվեցի՛նք, Հայաստանի ու հայի կոլորիտը վարի տվեցի՛նք, որ զրոյից սկսենք: Առաջին քրիստոնյա Ազգն ենք, բայց հեռվացանք քրիստոնեական արժեքներից ու լցրեցինք երկիրը համասեռամոլներով, սորոսի վաստակներով և տարաբնույթ աղանդներով, որ զրոյի՛ց սկսենք: Մենք նաև չգնահատեցինք Արցախյան առաջին պատերազմում հայի թափված արյունը և հաղթանակ տարած բանակը, վարի տվեցինք, որ զրոյից սկսենք: Բանակցային սեղանին ունեինք մի հիանալի ու աննախադեպ փաստաթուղթ, որը բերելու էր Արցախի անկախությանը, բայց նիկոլ կոչեցիալը դա վարի տվեց, որ զրոյի՛ց սկսի: Աշխարհն սրընթաց առաջ է գնում, կուտակելով  անցյալի փորձը, իսկ մենք նորից ջնջում ենք, որ զրոյի՛ց սկսենք…

Սիրում է մեր ժողովուրդը չգնահատել ստեղծածը, դրան հակառակը՝ ստեղծածը ավիրում է, հետո ավերակների վրա լաց լինում, թե բա մենք սրան էինք արժանի: Սկսե՛ք գնահատել անցյալը, ո՛չ այսօրվա նիկոլի ներկան, թե չէ վաղը կրկին լացելու՛ եք… Հասկացե՛ք ի վերջո, արևմուտքը պայքարում է կեղծ ժողովրդավարության համար, իսկ մենք հանուն պատմական արդարության, տարբերությունը զգու՞մ եք…

«Եվրոպան, այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…».

Ռուբեն Սևակ»